Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ստիպված է չմասնակցել Եվրոբասկետ-2021-ի նախընտրական փուլին

278
Հինգշաբթի, 02 օգոստոսի, 2018 թ., 15:20
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ստիպված է չմասնակցել Եվրոբասկետ-2021-ի նախընտրական փուլին

Հայաստանի հավաքականն իրավունք էր ստացել մասնակցել Եվրոբասկետ-2021-ի նախընտրական 2-րդ փուլին, որը մեկնարկում է սեպտեմբերին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանում չկա նախընտրական 2-րդ փուլի պահանջներին համապատասխանող մարզադահլիճ՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարվել նախընտրական 2-րդ փուլին մասնակցելու իրավունքից: Հայաստանի փոխարեն նախընտրական փուլում հանդես կգա Կիպրոսը: