Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայ ըմբիշները Հռոմից վերադառնում են 5 մեդալով

299
Չորեքշաբթի, 01 օգոստոսի, 2018 թ., 22:55
Հայ ըմբիշները Հռոմից վերադառնում են 5 մեդալով

Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որից հայ ըմբիշները վերադառնում են 5 մեդալով՝ 1 ոսկե և 4 բրոնզե։

Նշենք, որ մեր հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը։ Բրոնզե մեդալներ են նվաճել 60 կգ քաշային Արարատ Մանուչարյանը, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, 77 կգ քաշային Վահե Պողոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը։

Թիմային հաշվարկով մեր հավաքականը զբաղեցրեց 3-րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականներին։