Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայ նավամոդելիստները Եվրոպայի առաջնությունից վերադառնում են 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով

398
Չորեքշաբթի, 01 օգոստոսի, 2018 թ., 13:30
Հայ նավամոդելիստները Եվրոպայի առաջնությունից վերադառնում են 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով

Բուլղարիայում ավարտվել է նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ թե՛ մեծահասակների և թե՛ երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են հայ նավամոդելիստերը: Բաբկեն Շահազիզյանը (283,912 կմ/ժ), գրավելով 1-ին տեղը, 3-րդ տարին անընդմեջ պահպանեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Շահազիզյանը նաև աշխարհի գործող չեմպիոն է և աշխարհի ռեկորդակիր:

Երիտասարդների առաջնությունում նույնպես հաղթել է հայ մարզիկը՝ Վոլոդյա Հարությունյանը՝ գրանցելով 233,463 կմ/ժ արդյունք: Ընդհանուր հաշվարով մեր մարզիկները նվաճել են 5 մեդալ՝ 3 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե: