Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ըմբշամարտ. Մինասյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Պողոսյանը և Օվասապյանը՝ բրոնզե մեդալակիր

392
Չորեքշաբթի, 01 օգոստոսի, 2018 թ., 01:15
Ըմբշամարտ. Մինասյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Պողոսյանը և Օվասապյանը՝ բրոնզե մեդալակիր

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Մրցումային 2-րդ օրը Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճեցին 3 մեդալ՝ 1 ոսկե և 2 բրոնզե։

55 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Տիգրան Մինասյանը։ Տիգրանը, տոնելով երկու հաղթանակ, հասել է եզրափակիչ, որտեղ 8։0 հաշվով հաղթեց իտալացի Ջիովանի Ֆրենիին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։

Մեր մյուս ներկայացուցիչները՝ 77 կգ քաշային Վահե Պողոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը նվաճեցին բրոնզե մեդալներ։

Մինասյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն