Բացահայտել է պետությանը 148 մլն դրամի վնաս պատճառելու դեպք
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ուսումնասիրվել ՀՀ կառավարության որոշումներով 2012-2016թթ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասով ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Բ.Գ.» ՍՊԸ-ն 2013թ. ՀՀ կառավարության որոշմամբ 165 անուն ապրանքների ներմուծման համար ստացել է ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն: Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը ներմուծված ապրանքների մասով առաջացել է 159,788,052 դրամ ԱԱՀ վճարելու պարտավորություն, որից ընկերությունը վճարել է միայն 11,731,537 դրամը: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի դիմումով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 21.11.2016թ. վճռով ընկերությանը ճանաչել է սնանկ: Սնանկության գործի շրջանակներում վաճառվել է ընկերության հիմանական գույքը, որը գրավադրվել էր բանկում 1,000,000 եվրո գումարի սահմանաչափով վարկի դիմաց: Վաճառքից գոյացած միջոցներն ամբողջությամբ ուղղվել են ապահովված պահանջատիրոջ (բանկի) նկատմամբ ընկերության ունեցած պարտավորության մարմանը: Ուսումնասիրության շրջանակներում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ «Բ.Գ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հնարավորություն ունեցել է վճարելու հարկային պարտավորություններն ընկերության ակտիվների օտարման արդյունքում առաջացած դրամական միջոցների հաշվին, սակայն չի վճարել: Նկատի ունենալով, որ նշված ընկերության համար կանխամտածված ստեղծվել են անվճարունակության հատկանիշներ, ինչի արդյունքում պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս (այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեին, պատճառված վնասը կազմել է 148.056.145 դրամ), ինչը առերևույթ պարունակում է կանխամտածված սնանկության հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը: Միևնույն ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ առաջարկելով քննարկել ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընթացիկ վերահսկողական համակարգերը կատարելագործելու, ներդրումային ծրագրերի հաստատման գործընթացում առավել խորքային՝ կանխատեսումներ պարունակող վերլուծություններ իրականացնելու, անհրաժեշտ երաշխիքներ նախատեսելու հարցերը: Այդ խնդիրների լուծումը թույլ կտա վերացնել ԱԱՀ վճարելու գծով արտոնություն ստացած սուբյեկտների կողմից հարկերի վճարումից խուսափելու պրակտիկան: ՀՀ դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ 2012-2016թթ. ԱԱՀ վճարման գծով ՀՀ կառավարության 48 որոշումներով տնտեսվարող սուբյեկտներն ստացել են արտոնություն՝ ընդհանուր շուրջ 27 մլրդ ՀՀ դրամի չափով: Նրանցից 19-ի մասով լրացած են եղել արտոնության ժամկետը: Ստացված տեղեկատվությունից պարզ է դարձել, որ վերջիններիցս 8 տնտեսվարող սուբյեկտների դեպքում առկա է շուրջ 1,966 միլիարդ դրամի ԱԱՀ գծով չկատարված պարտավորություն: ԱԱՀ վճարման գծով պարտավորությունների չկատարման հանգամանքները հստակեցնելու, ինչպես նաև այս գործըթնացի հետ կապված մի քանի խնդիրների պարզաբանման նպատակով համապատասխան հարցումներ են կատարվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին: Վերոնշյալ քրեական գործը հարուցելու հիմքերը ի հայտ են բերվել այս համագործակցության արդյունքում: Ուսումնասիրությունները շարունակվում են: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
11703.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
78602.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
13402.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10902.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
13002.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10701.05.2024, 21:54