Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ծանրամարտ. Գյուրջյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն, Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

506
Շաբաթ, 28 հուլիսի, 2018 թ., 19:05
Ծանրամարտ. Գյուրջյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն, Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Իտալիայի Միլան քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 69 կգ քաշային մինչև 17 տարեկան ծանրորդուհիները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Լիանա Գյուրջյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Նա, պոկելով 86 կգ և հրելով 107 կգ, երկամարտում գրանցեց 193 կգ արդյունք: Մեր մյուս ներկայացուցիչը՝ Միլենա Խաչատրյանը, պոկելով 80 կգ և հրելով 95 կգ, երկամարտի 175 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ։