Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ծանրամարտ. Մարգարյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն

429
Հինգշաբթի, 26 հուլիսի, 2018 թ., 18:45
Ծանրամարտ. Մարգարյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն

Իտալիայի Միլան քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 77 կգ քաշային մինչև 17 տարեկան ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարեն Մարգարյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Նա երկամարտում գրանցեց 313 կգ արդյունք՝ պոկելով 145 կգ և հրելով 168 կգ: Արծաթե և բրոնզե մեդալները բաժին հասան վրացի ծանրորդներին։ Պատվո պատվանդանի 2-րդ աստիճանին կանգնեց Լոմիա Տեբիձեն՝ երկամարտի 304 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Էդուարդ Կակաբաձեն՝ երկամարտի 288 կգ արդյունքով։ Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Գևորգ Ղահրամանյանը, երկամարտում գրանցելով 280 կգ արդյունք, պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում։