«Փյունիկ»-ը նոր հայտարարություն է տարածել
![]() «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել. «Հուլիսի 25-ին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ողջ կազմով, ինչպես նաև 25 երկրպագուներով չարթերային չվերթով պետք է մեկներ Ղազախստանի Կոստանայ քաղաք։ Երբ «Փյունիկ»-ն իմացավ, որ իր մրցակիցը ղազախական «Տոբոլ»-ն է, միանգամից սկսեց վիզայի հետ կապված թղթաբանական հարցերի կարգավորումը։ Ինչպես գիտեք, հայ և ռուս ֆուտբոլիստների համար մուտքի արտոնագրման ոչ մի խնդիր չկար, սակայն 4 աֆրիկացու, ինչպես նաև 1 մոնտենեգրացու համար պետք էր դիմել մուտքի արտոնագիր ստանալու համար։ Ըստ Ղազախստանի օրենքի՝ մուտքի արտոնագիր տրամադրվում է 5-14 օրվա ընթացքում։ Մենք դիմեցինք մրցակից թիմին, որպես հրավիրող կողմը իր կողմից արագացնի գործընթացը։ Նրանցից պահանջվում էր մեր 5 ֆուտբոլիստների հրավերները տանել տեղի միգրացիոն ծառայություն և ստանալ համապատասխան կոդ-թույլտվություններ, որից հետո միայն հնարավոր կլիներ վիզաների ստացումը։ «Տոբոլ»-ն այդ հարցով սկսեց զբաղվել միայն երեքշաբթի՝ հուլիսի 24-ին, իսկ մեր չվերթը հուլիսի 25-ի վաղ առավոտյան էր։ Արդյունքում՝ մեր 5 ֆուտբոլիստները հուլիսի 25-ին չկարողացան մեկնել Կոստանայ։ Վիզաներն, այնուամենայնիվ, եղան, սակայն դրանք հաստատվեցին հուլիսի 25-ին, ժամը 20։00, երբ վերջին ինքնաթիռը, որը կարող էր նրանց հասցնել Կոստանոյ արդեն թռել էր։ Քանի որ այդ 5 ֆուտբոլիստները թիմի առանցքային խաղացողներն են , ակումբի ղեկավարությունը որոշեց պատվիրել մասնավոր բիզնես-ինքնաթիռ և գիշերը ֆուտբոլիստները մեկնեցին, իսկ առավոտյան նրանք հասան Կոստանայ։ Ստեղծված խոչընդոտնորը չէին կարող խանգարել մեր թիմին։ Տղաները ունեն մարտական տրամադրվածություն և պատրաստ են հաղթանակի»,- նշված է հայտարության մեջ։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
