Նիկոլ Փաշինյանը՝ ՀՖՖ նախագահի և հայկական ֆուտբոլի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում պատասխանում է քաղաքացների հարցերին։ Սկսելով ուղիղ եթերը՝ Փաշինյանը շնորհավորեց Ֆրանսիայի հավաքականին՝ աշխարհի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ։ Ապա հենց առաջին հարցով անդրադարձավ ՀՖՖ-ին։ «Որքան տեղյակ եմ՝ առաջիկայում ՀՖՖ նախագահի ընտրություններ են կայանալու։ Հույս ունեմ, որ այդ ընտրությունները տրամաբանական լուծումների կհանգեցնեն, իսկ ընդհանուր տրամաբանությունը հուշում է, որ մեր ֆուտբոլում պետք է փոփոխություններ տեղի ունենան։ Ես կարծում եմ, որ շատ մեծ պոտենցիալ կա հայկական ֆուտբոլում կուտակված։ Բարձր մակարդակի ազգային առաջնությունն է բերում հավաքականի հաղթանակին։ Ցավոք, մեր ազգային առաջնության մակարդակը շարունակաբար ընկնում է, և սա մտահոգիչ միտում է։ Պետք է ոչ միայն կանգնեցնել դա, այլև հետ շրջել։ Հույս ունեմ՝ դա տեղի կունենա»,- նշել է նա։ |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13624.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12921.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16620.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17620.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
14019.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00