Հեղափոխություն՝ ՖԻԴԵ-ում. Իլյումժինովը հեռացվեց
![]() Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի էթիկայի հանձնաժողովն զբաղեցրած պաշտոնից 18 ամսով հեռացրել է կազմակերպության նախագահ Կիրսան Իլյումժինովին։ Էթիկայի հանձնաժողովի անդամները համարում են, որ նա խախտել է կազմակերպության օրենսգիրքը։ Հեռաված 18 ամիսներից 12-ը համարվում են պայմանական՝ 2 տարի փորձաշրջանով։ Փաստացի պաշտոնյան հեռացված է 6 ամսով՝ 2018-ի հուլիսի 13-ից 2019-ի հունվարի 12-ը։ Նշենք, որ էթիկայի կոմիտեն դիտարկել է կազմակերպության փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսի բողոքը և որոշել, որ Իլյումժինովը 2017-ի մարտից 2018-ի ապրիլ մի քանի անգամ խախտել է կազմակերպության օրենսգիրքը՝ իր հետաքրքրություններն ավելի վեր դասելով կազմակերպության հետաքրքրություններից։ Հանձնաժողովը պնդում է, որ Իլյումժինովը կեղծ հայտարարություններ է արել և հրաժարվել է լքել պաշտոնը, ինչը հարված է հասցրել ՖԻԴԵ-ի հեղինակությանը։
|

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
