Ծանրամարտ. Սամվել Բաբակյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
919
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 19:50
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթանում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 3 ծանրորդ։ Այսօր պայքարի մեջ մտավ 94 կգ քաշային Սամվել Բաբակյանը։ Մեր ծանրորդը, պոկելով 160 կգ և հրելով 201 կգ, երկամարտի 361 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում մեր ծանրորդը, հաջող կատարելով 2 մոտեցում, 3-րդն էր, իսկ հրում վարժությունում, հաջող կատարելով 2 մոտեցում՝ 4-րդը։ Այս քաշային կարգի հաղթող դարձավ Կատարի ներկայացուցիչ Ֆարիս Իբրահիմ Էլբաքը ՝ երկամարտի 385 կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց Կոլումբիան ներկայացնող Ջոնաթան Ռիվաս Մոսկերան՝ երկամարտի 385 կգ արդյունքով։ |
Երևանում անցկացվող իսպանական եզրափակչում «Պալման» հաղթեց «Բարսելոնային»
47105.05.2024, 23:30Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
15829.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17928.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
18024.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
14121.04.2024, 16:06