Մահվան ելքով վթար Տավուշում. զոհվել է զինծառայողի կինը, կա 6 վիրավոր
Տավուշի մարզում հուլիսի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 19։15-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 35 PV 867 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Եղնիկասար» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շուրջ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել է, 6-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Բերդ քաղաքի հիվանդանոց։ Վիրավորներից երկուսին ձորից դուրս են բերել փրկարարները։ Փաստի առիթով Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը վարորդի կինն է, վիրավորները՝ նրա քույրն ու 2 անչափահաս երեխաները, իսկ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: |
«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
3708:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
121Երեկ, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
244Երեկ, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
104Երեկ, 10:48Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
15504.05.2024, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
12604.05.2024, 10:30