Հայաստանը և Արցախը նորովի կհամագործակցեն սպորտի ոլորտում
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը հունիսի 9-ին հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվել է համապատասխան ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Ողջունելով ներկաներին՝ Նարինե Աղաբալյանն ասել է, որ այսօրվա հանդիպումը մեկնարկ է՝ նաև նոր ծրագրեր իրականացնելու և եղած համագործակցությունն ավելի խորացնելու՝ բոլոր հնարավոր ուղղություններով: Վահրադյանն առանձնազրույց է ունեցել նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Քննարկվել են երկու հայկական պետությունների մարզական ֆեդերացիաների համագործակցությանը, սպորտի մասսայականացմանը վերաբերող հարցեր: Նարինե Աղաբալյանն առաջարկել է Հայաստանում կազմակերպվող առաջնությունների մի մասը տեղափոխել Արցախ՝ տեղում մարզական կյանքը ակտիվացնելու նպատակով, ինչպես նաև անցկացնել փորձի փոխանակում մարզիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում: |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13624.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12921.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16620.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17620.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
14019.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00