«Ռուբեն Հայրապետյանը «Փյունիկ»-ին վռնդել է ակումբի մարզադպրոցից». «Red Eagles» ֆան-շարժման հայտարարությունը
228
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 11:30
«Red Eagles» ֆան-շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոչընդոտում է «Փյունիկ»-ի մարզումներին։ «Հայկական ֆուտբոլում անկումն ու ճգնաժամը շարունակում է խորանալ: Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մնացել է առանց մարզաբազայի։ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը որոշել է վերադարձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող «Փյունիկ» մարզադպրոցը և, փաստացի, «Փյունիկ»-ին զրկել մարզումներ անցկացնելու հնարավորությունից՝ նրանց վռնդելով մարզադպրոցից։ Որպես լուծում՝ առաջարկվել է գնել մարզադպրոցը։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ստիպված մարզումներն անցկացնում է «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում»,- նշված է հայտարարության մեջ։ |
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
15229.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16029.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17628.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17724.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13721.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
17320.04.2024, 20:54