Բուֆոնը տեղափոխվեց ՊՍԺ (տեսանյութ)
285
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 12:10
Իտալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը տեղափոխվեց ՊՍԺ: 40-ամյա իտալացին ֆրանսիական ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ «Ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել ՊՍԺ-ի հետ: Կարիերայիս ընթացքում առաջին անգամ լքեցի Իտալիան։ Շնորհակալ եմ ակումբին և ակումբի նախագահին՝ վստահության համար: Ուզում եմ թիմին փոխանցել իմ էներգիան, փորձն ու հաղթանակների ծարավը»,- նշել է Բուֆոնը։ «Բոլորս հպարտութ ենք, որ Բուֆոնը միացել է ՊՍԺ-ի ընտանիքին: Մեր նախագծում Ջանլուիջին իր համար իդեալական պայմաններ տեսավ»,- նշել է ՊՍԺ-ի նախագահ Նասսել Ալ Խելաիֆին: |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13624.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12921.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16620.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17620.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
14019.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00