Բագրատ Նավոյանը լքեց «Ալաշկերտ»-ի նախագահի պաշտոնը
294
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 21:30
Փոփոխություն է տեղի ունեցել «Ալաշկերտ»-ի ղեկավար կազմում: Ակումբի հիմնադիր-նախագահ և սեփականատեր Բագրատ Նավոյանի հրամանով «Ալաշկերտ»-ի նախագահ է նշանակվել սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը: «Իմ նախաձեռնությամբ «Ալաշկերտ»-ի նախագահի պաշտոնին նշանակվել է ակումբի սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը: Հաշվի առնելով իմ զբաղվածությունը և ակումբի նախագահի՝ թիմի կողքին ամեն րոպե լինելու անհրաժեշտությունը, կայացրել եմ այս որոշումը: Ես լիովին վստահում եմ Կիմ Առաքելյանի մասնագիտական ունակություններին և վստահ եմ, որ նա մեր ակումբին մեծ օգուտ կբերի նոր պաշտոնում: Այս տարիների ընթացքում նա շատ մեծ աշխատանք է կատարել սպորտային տնօրենի պաշտոնում»,- նշեց Բագրատ Նավոյանը: Նշենք, որ Կիմ Առաքելյանը զբաղեցնում էր «Ալաշկերտ»-ի սպորտային տնօրենի պաշտոնը 2014 թվականից: |
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
15229.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16029.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17628.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17724.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13721.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
17320.04.2024, 20:54