Գագիկ Ծառուկյանն ապտակել է ազատամարտիկի, ով նաև երիտասարդների աշխարհի չեմպիոնի հայր է
![]() Երեկ՝ հուլիսի 2-ին, օլիմպավանում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով 50-ամյա տղամարդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրա մոտ ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։ MAMUL.am-ի տեղեկություններով՝ տուժածը երիտասարդների աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովի հայրն է՝ ազատամարտիկ Վյաչեսլավ Հարությունովը։ Հարությունովն արցախյան հերոսամարտի մասնակից է։ Անբասիր ծառայության համար պարգևատրվել է «Մարտական խաչ»-ով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներ» հուշամեդալով։ MAMUL.am-ի թղթակցին հայտնի են դարձել նաև միջադեպի մանրամասները։ Հարությունովի որդին, 2012-ին երիտասարդների աշխարհի չեմպիոն հռչակվելուց հետո, մեկնել է Ռուսաստան։ 2015-ին նա, ֆեդերացիայի հորդորով, վերադարձել է հայրենիք և մասնակցել Բաքվի խաղերին, ապա Թուրքիայում կայացած Սամսունի միջազգային մրցաշարին, որը վարկանշային էր Ռիոյի օլիմպիական խաղերի համար։ Բաքվում Նիկոլին ուղեկցում էր հայրը՝ Վյաչեսլավը։ Մրցաշարերին արդյունքի չհասնելու պատճառով, Նիկոլը պետք է զորակոչվեր բանակ՝ չկարողանալով շարունակել մարզական կարիերան։ Նիկոլը որոշել է փախնել զորակոչից և այժմ հետախուզման մեջ է։ Նիկոլի հայրը, երեկ կայացած ժողովի ընթացքում, բարձրաձայնել է որդու խնդիրը՝ Ծառուկյանին խնդրելով լուծել այդ հարցը։ Ծառուկյանը, բոլորի առաջ, խոստացել է հետ վերադարձնել Նիկոլին և լուծել նրա զինվորական ծառայության հարցը։ Ժողովի ավարտից հետո, սակայն, Հարությունովը մոտեցել է Ծառուկյանին, նրանց միջև վիճաբանություն է ծագել։ Հարությունովի խոսքով՝ Ծառուկյանը նրան ապտակել է, ապա վրա են հասել նրա թիկնապահները, ովքեր ծեծի են ենթարկել Հարությունովին։ ![]() |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42

