Վանաձորում բնակարան են կողոպտել՝ պատճառելով մոտ 7 միլիոն դրամի վնաս
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Իշխան Անտոնյանի դիմումի փաստով։ Այսօր՝ հուլիսի 2-ին, Ի. Անտոնյանը ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգել է, որ նախորդ օրը, հուլիսի 1-ի ժամը 15։00-ից մինչև հուլիսի 2-ի գիշերը, ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի դռան փականը կոտրել են, մուտք են գործել բնակարան և այնտեղից հափշտակել 5 հազար ԱՄՆ դոլար արժողության ոսկյա և արծաթյա զարդեր և 8 հազար ԱՄՆ դոլար։ Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած Ի. Անտոնյանն աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ մանկաբույժ և Երևանում մասնակցելիս է եղել հարազատի հարսանեկան արարողությանն ու վերադառնալով տուն՝ հայտնաբերել է բնակարանը թալանված: |
«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
3708:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
121Երեկ, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
244Երեկ, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
104Երեկ, 10:48Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
15504.05.2024, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
12604.05.2024, 10:30