Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Ռուսական հերթական շարժումը ՀՀ-ում դատապարտված է ձախողման»․ Վահագն Ալեքսանյան

162
Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ., 14:30
«Ռուսական հերթական շարժումը ՀՀ-ում դատապարտված է ձախողման»․ Վահագն Ալեքսանյան

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ելույթում անդրադարձավ Տավուշից մեկնարկած երթին՝ այն անվանելով ռուսական շարժում․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահմանագծված ու սահմանազատված սահման ունենալը որոշ մարդիկ ծանր են տարել։ Եթե կա կոնկրետ Հայաստանի Հանրապետություն՝ կոնկրետ սահմաններով, ապա շատ ավելի դժվար է էդ Հայաստանի վրա հարձակվելն ու կուլ տալը։ Էս նպատակին բացառապես ծառայում են «Հայաստան» խմբակցությունը, որի առաջնորդը հայտարարել է, որ Հայաստանը պետք է մտնի միութենական պետության կազմի մեջ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը, որի գլխավոր բաղադրիչ ՀՀԿ-ի առաջնորդները հայտարարել են Սյունիքով Ադրբեջանին միջանցք տալու անհրաժեշտության մասին։ Երբ այս պահին Հայաստանում ինչ-որ երթ ա ընթանում, որի առաջնորդի մի կողմում կանգնած է Հայաստանը միութենական պետության կազմում մտցնել փորձողի ներկայացուցիչը, մյուս կողմում՝ Զանգեզուրի միջանցք տալ բաղձողի ներկայացուցիչը, ներողություն, ստիպված եմ փաստել՝ հերթական ռուսական շարժումը ՀՀ-ում կրկին դատապարտված է ձախողման։ Ձեր նպատակը ՀՀ-ի չլինելն է: ՀՀ-ում օտար ուժերի թելադրմամբ երբեք իշխանափոխություն տեղի չի ունենալու»։

«Ռուսական հերթական շարժումը ՀՀ-ում դատապարտված է ձախողման»․ Վահագն Ալեքսանյան