Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Ես չգիտեմ՝ իրենց պահանջն ու առաջարկը որն է»․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած երթի մասին

356
Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ., 12:54
«Ես չգիտեմ՝ իրենց պահանջն ու առաջարկը որն է»․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած երթի մասին

Տավուշից Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած երթի վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետևյալ կարծիքը հայտնեց․ «Ես չգիտեմ՝ իրենց պահանջն ու առաջարկը որն է։ Ես քաղաքական գործիչ եմ և քաղաքական առաջարկ ու պահանջ չեմ լսել»։ Լրագրողները հնչեցրեցին շարժման ընթացքում հնչեցված բոլոր պահանջները։ «Տեսքեք, լրագրողներով անգամ չեք կարողանում պահանջը հստակ ձևակերպել։ Ասում եք՝ կասեցնել միակողմանի զիջումները, սակայն Հայաստանի Հանրապետությունը միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանն ու այդ գործընթացը շարունակվելու է»,- ասաց նա։ Հարցին, թե իշխանափոխության վտանգ տեսնո՞ւմ են, ԱԺ նախագահը պատասխանեց․ «ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք տեղի են ունենալու 2026-ին»։

«Ես չգիտեմ՝ իրենց պահանջն ու առաջարկը որն է»․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած երթի մասին