Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Պարզվում է` Անգլիայում, Կանադայում բնակվելու ժամանակ էլ եմ եղել «ռուսական ագենտ»». Բագրատ Սրբազան

169
Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ., 13:24
«Պարզվում է` Անգլիայում, Կանադայում բնակվելու ժամանակ էլ եմ եղել «ռուսական ագենտ»». Բագրատ Սրբազան

Սևանից Սոլակ գյուղ քայլերթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, Բագրատ Սրբազանը որոշ դրվագներ ներկայացրեց իր կենսագրությունից. «Ես 12 տարի ապրել եմ Սփյուռքի խնամքի ներքո՝ 2 տարի բնակվել եմ Անգլիայում, 10 տարի՝ Կանադայում: Շատ շնորհակալ եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին»,- ասաց նա: Անդրադառնալով իր անվան շուրջ կեղծ լուրերին՝ կատակեց. «Պարզվում է՝ վերը նշված տարիներին էլ եմ եղել ռուսական ագենտ, Կրեմլից ֆինանսավորումից բացի մեկ-մեկ էլ արքայական պալատն է ֆինանսավորել, որովհետև շքանշան էլ են տվել»: