«Չեմ տեսնում, որ մարդիկ համախմբվեն»․ Գագիկ Մելքոնյան
«Չեմ կարծում, որ իշխանափոխություն կլինի, քանի որ Բագրատ Սրբազանի շուրջ հավաքված են մարդիկ, որոնք արդեն երեք տարի անընդհատ հավաքվում, փորձում են, կրկին են փորձում, սա իրենց վերջին փորձն է, բայց չեն կարողանալու իշխանափոխություն անել»,- լրագրողի հարցին, թե մտավախություն կա՞, որ իշխանափոխություն կլինի, պատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Մարդիկ 2018-ին էլ չէին հավատում, լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան, պատգամավորն ասաց․ «Ես էլ չէի հավատում, որ Սերժ Սարգսյանի օրոք իշխանափոխություն կլինի, բայց ժողովուրդը կանգնեց ոտքի։ Հիմա ես չեմ տեսնում, որ մարդիկ համախմբվեն, իրենց աջակիցներին են հավաքել։ Ռուսաստանի վերջին ճիգերն ա, իրենց արբանյակներին հավաքում են, բայց չի լինելու, ժողովուրդը չի ուզում»։ Հարցին՝ բայց ժողովուրդը հավաքվում է Սրբազանի շուրջ, նրա օրհնությունն են ստանում, նշեց. «Էդ օրհնությունը երկրի կործանումն ա նախատեսում, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի գուբերնիա ու վերջանա։ Մի հատ ժողովրդից հարցեք՝ համաձա՞յն ա, թե՞ չէ»,- պատասխանեց Մելքոնյանը։ |
«ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում»․ Տ․ Աբրահամյան
4516:48«Տավուշի ու Արարատի մարզերի հանձնումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը»․ Վ․ Գեղամյան
5515:48«Պետրոս Ղազարյա՛ն, կսպասեմ քեզ բերդում»․ Արմեն Աշոտյան
6915:36«Ալիևը հեռավոր Նոր Կալեդոնիայում էլ է կռվում մեր դեմ»․ Վահրամ Մարտիրոսյան
6815:24«Չպետք է թույլ տալ Լուկաշենկոյի մուտքը Հայաստան»․ Արսեն Խառատյան
7115:18Բագրատ Սրբազանն ամփոփում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները (լուսանկար, տեսանյութ)
6814:06