Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Մենք գնում էինք նախօրոք հայտարարված մահվան մասին կինո». Մարադոնա

449
Կիրակի, 01 հուլիսի, 2018 թ., 17:20
«Մենք գնում էինք նախօրոք հայտարարված մահվան մասին կինո». Մարադոնա

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի՝ ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականից 3։4 հաշվով կրած պարտությունը։

«Մենք ավելի շատ կինո էինք գնում, փոխանակ հանդիպման։ Նախօրոք հայտարարված մահվան մասին կինո։ Մենք դա էլ տեսանք։ Ֆրանսիան Լիոնել Մեսսիին պահեց և հաղթեց խաղադաշտի կենտրոնում՝ թույլ չտալով նրան հասնել դարպասին։ Առանց Մեսսի մենք սովորական թիմ ենք»,- նշել է Մարադոնան։