Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

ԱԱ-2018. Ուրուգվայը հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

429
Կիրակի, 01 հուլիսի, 2018 թ., 00:00
ԱԱ-2018. Ուրուգվայը հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության 1/8 եզրափակչի Ուրուգվայ - Պորտուգալիա հանդիպումը: Ուրուգվայը 2։1 հաշվով հաղթեց Պորտուգալիային: Հանդիպման 7-րդ և 62-րդ րոպեներին Էդինսոն Կավանին գրավեց պորտուգալացիների դարպասը՝ իր հաշվին դուբլ ձևակերպելով։ Պորտուգալիայի կազմում գոլի հեղինակ դարձավ Պեպեն՝ հանդիպման 55-րդ րոպեին։ Այսպիսով, 1/4 եզրափակչում Ուրուգվայն ուժերը կչափի Ֆրանսիայի հետ։