Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

ԱԱ-2018. Ֆրանսիա - Արգենտինա. առաջին խաղակեսից հետո՝ ոչ-ոքի

516
Շաբաթ, 30 հունիսի, 2018 թ., 18:50
ԱԱ-2018. Ֆրանսիա - Արգենտինա. առաջին խաղակեսից հետո՝ ոչ-ոքի

Կազանի «Կազան Արենա» մարզադաշտում ընթանում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության 1/8 եզրափակչի Ֆրանսիա - Արգենտինա հանդիպումը։ Առաջին խաղակեսից հետո ոչ-ոքի է՝ 1։1 հաշվով։ Հանդիպման 11-րդ րոպեին Մարկոս Ռոխոն խաղի կանոնները խախտեց Կիլիան Մբապեի հետ պայքարում։ Մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց, որն անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 41-րդ րոպեին, արգենտինացիների կիսապաշտպան Անխել Դի Մարիան հավասարեցրեց խաղի հաշիվը։