Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Երբ ինձ ֆոտբոլային հանրությունը չուզի, չընտրի, չեմ ճղելու ինձ ասեմ՝ ամեն գնով ընտրվելու եմ». Ռուբեն Հայրապետյան

385
Շաբաթ, 30 հունիսի, 2018 թ., 14:00
«Երբ ինձ ֆոտբոլային հանրությունը չուզի, չընտրի, չեմ ճղելու ինձ ասեմ՝ ամեն գնով ընտրվելու եմ». Ռուբեն Հայրապետյան

Սևանի «Հարսնաքար» հյուրանոցում կայացած ՀՖՖ 16-րդ ժողովից հետո Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Անդրադառնալով օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կարծիքին և հրաժարականի հարցին՝ նա նշեց.

«Այս պաշտոնում ես ինձ եմ տեսնում: Եթե կա մեկը, ով կարող է ավելի լավ ծրագիր առաջարկել, թող ներկայանա:

Միանշանակ կիսում եմ Նիկոլ Փաշինյանի կարծիքը: Այսօր ընտրություն չի լինելու: ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը կլինի փետրվար ամսին: Բացի այդ, ինչ է նշանակում ֆեդերացիայի նախագահ ես ընտրվում, եթե ֆուտբոլային հանրությունը չի ցանկանա։ Ուղղակի ծիծաղելի է։ Ձեզ թվում է՝ կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Ամեն գնով ասեմ՝ ժողովուրդն ինձ չի ուզում, ես պիտի մնամ։ Չարաչար սխալվում եք։ Հաստատ այդպես չէ։ Երբ ինձ ֆոտբոլային հանրությունը չուզի, չընտրի, չեմ ճղելու ինձ ասեմ՝ ամեն գնով ընտրվելու եմ։ Ո՛չ»։