Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Շիրակ»-ը և ևս 7 ակումբ զրկվել են ՀՖՖ անդամությունից

526
Շաբաթ, 30 հունիսի, 2018 թ., 13:45
«Շիրակ»-ը և ևս 7 ակումբ զրկվել են ՀՖՖ անդամությունից

Սևանի «Հարսնաքար» հյուրանոցում ընթացող ՀՖՖ 16-րդ ժողովի շրջանակներում րոպեներ առաջ ՀՖՖ-ն որոշում է կայացրել Գյումրիի «Շիրակ»-ին ու գործունեությունը դադարեցրած ևս 7 ֆուտբոլային ՀԿ-ներին հեռացնել ՀՖՖ-ի անդամությունից։ Քվեարկությանը մասնակցած բոլոր 24 պատվիրակները կողմ են քվեարկել այս որոշմանը։

ՀՖՖ անդամությունից, բացի «Շիրակ»-ից, զրկվել են նաև «Միկա ՖԱ», «Ուլիս ՖԱ», «Արմավիր ՖԱ», «Ֆուրման Աբրահամյան ՖԱ», «Հայ-Արի ՖԱ», «Էսթեղլալ-Կոտայք ՖԱ» և «Զվարթնոց-ՀԱՈւ ՖԱ»։

Ժողովի պատվիրակները քվեարկությամբ հաստատեցին ՀՖՖ-ին անդամագրվելու վերաբերյալ «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ, «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ, «Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ» ՓԲԸ, «ՖԱ Արարատ» ՀՁ ՓԲԸ, «Նորացված Փյունիկ» ՖԱ ՀԿ, «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» ՀԿ, «Էրեբունի սպորտային ակումբ» ՀԿ, «Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա» ՀԿ, «ՖԱ Արցախ» ՀԿ, «Արարատ Արմենիա» ՖԱ ԲԲԸ, «Հայկական ֆուտբոլի զարգացման հիմանդրամ», «Զվարթնոց ՖԱ» ՍՊԸ դիմումները:

Հաստատվեց նաև «Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ հիմնադրելու հարցը: