Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթողի անունը կորոշվի վերջին տուրում
![]() Երեկ տեղի ունեցավ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 8-րդ տուրը: Տուրի երկու կենտրոնական պարտիաներում միմյանց դեմ մրցում էին Հրանտ Մելքումյանը ու Կրիշնան Սաշիկիրիանը և Զավեն Անդրիասյանը ու Սետուրամանը: Առաջին խաղատախտակի վրա Մելքումյանը հաղթանակի հասնելու համար դիմեց չափազանց մեծ ռիսկի և արդյունքում պարտվեց: Անդրիասյան – Սետուրաման պարտիան դարձավ տուրում, ինչպես նաև ամբողջ մրցաշարում ամենաերկարը: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը ուներ որոշակի առավելություն, սակայն Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստերը պաշտպանվեց շատ հստակ և 128 քայլ և 6 ժամից ավել տևած պարտիան ավարտվեց հաշտությամբ: Նախավերջին տուրում կարևոր հաղթանակ տոնեց Հայաստանի չեմպիոն և Կարեն Ասրյանի հուշամրցաշրի նախորդ տարվա հաղթող Հայկ Մարտիրոսյանը. Հայաստանի գործող չեմպիոնը հեշտորեն առավելության հասավ Բելառուսը ներկայացնող գրոսմայստեր Կիրիլ Ստուպակի նկատմամբ: Այսպիսով, վերջին տուրից առաջ Հայկ Մարտիրոսյանը, Կրիշնան Սաշիկիրանը և Սետուրամանը վաստակել են 6-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Հրանտ Մելքումյանը, Ռինատ Ջումաբաևը, Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Անդրեյ Ժիգալկոն և Արամ Հակոբյանը իրենց ակտիվում ունեն 5.5-ական միավոր: Այս բոլոր շախմատիստները պահպանում են մրցաշարի հաղթող դառնալու տեսական հնարավորություն: Վերջին տուրի կենտրոնական պարտիաներում միմյանց դեմ կմրցեն Հնդկաստանի հավաքականի անդամներ Կրիշնան Սաշիկիրանը և Սետուրամանը ու Հայաստանի հավաքականի անդամներ Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
