Առանց սպորտի և օտար լեզուների. ի՞նչ են սովորեցնում Իլոն Մասքի գաղտնի դպրոցում
![]() ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում տեղակայված SpaceX-ի շտաբ բնակարանում է գտնվում ընկերության ղեկավար և հիմնադիր Իլոն Մասքի հիմնադրած գաղտնի դպրոցը՝ Ad Astra-ն: Դպրոցի մասին քչերը գիտեն: Ad Astra-ն հետազոտում է միանգամից մի քանի կարևորագույն ոլորտներ՝ ռոբոտատեխնիկա, միջուկային էներգիա, արհեստական ինտելեկտ: Ad Astra-ի մասնակիցների միջին տարիքը 10-ն է: Իլոն Մասքի գաղտնի դպրոցի մասին պատմել է Ars Technica պորտալը:
Վերջին 4 տարվա ընթացքում դպրոցում են սովորել Մասքի որդիները, SpaceX-ի աշխատակիցների երեխաներն ու Լոս Անջելեսից մի քանի բարձրաստիճան մարդկանց երեխաներ: 2015թ. հարցազրույցներից մեկի ժամանակ Tesla և SpaceX ընկերությունների ղեկավարն իր որոշումը բացատրել է նրանով, որ «սովորական դպրոցները երեխաներին չեն դարձնում այն, ինչ պետք է դարձնեն իրականում»:
Ad Astra-ում ուսանողներն ունեն իրենց տեխնիկական բարդ ծրագրերը, առևտուր են անում միմյանց միջև և ունեն սեփական արժույթը, և կարևորն այն է, որ նրանք կարող են հրաժարվել այն իրերից, որոնք անպիտան են համարում:
7-14 տարեկան երեխաները միասին են աշխատում թիմերով և գնահատականներ ստանում միայն որոշ առարկաներից: Ad Astra-ի մասին քիչ տեղեկություններ կան, ինքը՝ Մասքը, չի մեկնաբանում կազմակերպության գործունեությունը:
Այդուհանդերձ, Մասքն անում է իր գործը. ավելի քան 400 ընտանիք է փորձել իրենց երեխաներին ընդունել Ad Astra, իսկ մրցույթը միայն 10 տեղի համար էր: |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
170Երեկ, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
17824.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
20423.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21120.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17419.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16519.10.2026, 10:48




