«Հայաստանի հավաքականը պատրաստ է այս ծանր մրցավեճին». Նիկշա Բավցևիչ
![]() Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը խոսել է այսօր կայանալիք Դանիա - Հայաստան խաղի մասին: «Մենք պատրաստ ենք այս ծանր մրցավեճին, թեև ունենք կադրային լուրջ կորուստներ, և չենք կարողացել մարտական կազմով ներկայանալ հանդիպմանը: Մեր տղաները պատրաստ են կռվի և հույս ունենք, որ կհաջողվի հասնել դրական արդյունքի: Հայաստանի հավաքականը արդեն ապացուցել է, որ կարող է հաղթել ուժեղ մրցակիցների: Մի քանի օր առաջ մենք հաղթեցինք Ասիայի լավագույն հավաքականներից մեկին՝ Լիբանանին: Այժմ մեզ սպասվում է շատ ծանր հանդիպում Դանիայի ազգային հավաքականի հետ: Մենք երիտասարդ և հեռանկարային թիմ ունենք, որին մեծ ապագա է սպասվում, անկախ այսօրվա հանդիպումից ես վստահ եմ, որ հայկական բասկետբոլը լավ ապագա ունի, եթե ստանա պետական աջակցություն: Այսօր մեզ բոլորիս միավորում է մեկ բան՝ բարձր պահել Հայաստանի պատիվը, և մենք մեր նպատակին հասնելու համար կներդնենք մեր ողջ ուժերը»,- նշել է մարզիչը՝ ՀԲՖ-ի հետ զրույցում: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
