Հայտնի են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարները
298
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 16:05
![]() Երեկ տեղի ունեցավ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 6-րդ տուրը, որում կարևոր հաղթանակներ տոնեցին Հրանտ Մելքումյանը և Սետուրամանը, ովքեր համապատասխանաբար առավելության հասան Զավեն Անդրիասյանի և Ռինատ Ջումաբաևի նկատմամբ: Հաղթանակների շնորհիվ Մելքումյանը և Սետուրամանը վաստակեցին 5-ական միավոր և սկսեցին գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մյուս առաջատարները՝ Կրիշնան Սաշիկիրանը, Հայկ Մարտիրոսյանը և Կիրիլ Ստուպակը, իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ: Վերը թվարկված երեք շախմատիստները և 6-րդ տուրում հաղթանակներ տոնած Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 4.5-ական միավոր և ընթանում են առաջատարներին հետապնդողների խմբում: Այսօր կայանալիք 7-րդ տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ կմրցեն Հրանտ Մելքումյանը և Սետուրամանը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
