Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

ԱԱ-2018. Արգենտինան և Խորվաթիան դուրս եկան փլեյ-օֆֆ փուլ (տեսանյութ)

384
Երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ., 23:55
ԱԱ-2018. Արգենտինան և Խորվաթիան դուրս եկան փլեյ-օֆֆ փուլ (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում ավարտվեցին Նիգերիա - Արգենտինա և Իսլանդիա - Խորվաթիա հանդիպումները։ Գերլարված պայքարում Արգենտինան 2։1 հաշվով հաղթեց Նիգերիային։ Հանդիպման 14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին։ 86-րդ րոպեին, սակայն, Մարկոս Ռոխոն դարձավ գոլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով արգենտինացիներին։ Զուգահեռաբար ընթացող խաղում Խորվաթիան 2։1 հաշվով հաղթեց Իսլանդիային՝ հնարավորություն տալով Արգենտինային դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ։ Այսպիսով, Խորվաթիան, վաստակած 9 միավորով, խմբում զբաղեցրեց 1-ին տեղը։ Արգենտինան 2-րդն է՝ 4 միավորով։