«Թուրքիան ժողովրդավարության դաս տվեց ողջ աշխարհին». Էրդողան
![]() Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը դիմել է իր աջակիցներին և հայտարարել, որ ըստ բոլոր ընտրատեղամասերի տվյալների՝ հաղթում է նախագահական ընտրություններում առանց երկրորդ փուլի, հաղորդում է BBC-ն: «Թուրքիան ժողովրդավարության դաս տվեց ողջ աշխարհին»,- ասել է Էրդողանն Ստամբուլում իր աջակիցների առջև ելույթի ժամանակ: Վկայակոչելով պաշտոնական տվյալները՝ Էրդողանն ասել է, որ հավաքել է ձայների 53%-ը, իսկ իր մրցակից Մուհարեմ Ինջեն՝ 31%-ը: Էրդողանը նաև հայտարարել է, որ ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանում ապահովել է մեծամասնությունը: «Երկիրն ինձ վստահել է նախագահի և գործադիր իշխանության պատասխանատվությունը»,- հավելել է 64-ամյա քաղաքական գործիչը: Նշենք, որ Էրդողանին առաջինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հավելենք նաև, որ Թուրքիայում շարունակում է գործել արտակարգ դրությունը, որը հայտարարվել էր 2016թ. հուլիսին ռազմական հեղաշրջման փորձից հետո: Թուրքիայում նախագահական ընտրությունները պետք է կայանային 2019թ., սակայն Էրդողանն արտահերթ ընտրություններ նշանակեց: Նախընտրական քարոզարշավի վերջին օրը երկու մրցակիցները՝ Էրդողանն ու Ինջեն, հանդես եկան բազմահազարանոց հավաքների ժամանակ, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը հայտարարեց, որ մրցակիցը չի կարող ղեկավարել երկիրը: Ինջեն, ով կարողացավ կարճ ժամանակահատվածում հաջողության հասնել և ոգեշնչել թուրքական ընդդիմությունում նոր ուժերին, խոստացել էր հակազդել Էրդողանի օրոք տիրող «ավտորիտար կառավարմանը»: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
