Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

ԱԱ-2018. Մեքսիկան հաղթեց Հարավային Կորեային (տեսանյութ)

316
Շաբաթ, 23 հունիսի, 2018 թ., 20:55
ԱԱ-2018. Մեքսիկան հաղթեց Հարավային Կորեային (տեսանյութ)

Ռոստովի «Ռոստով Արենա» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի Հարավային Կորեա - Մեքսիկա հանդիպումը: Մեքսիկան հաղթանակ տոնեց՝ 2։1 հաշվով։ Հանդիպման 26-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Կառլոս Վելան, իսկ 66-րդ րոպեին մեքսիկացիների առավելությունը կրկնապատկեց Խավիեր Էրնանդեսը։ Ավելացրած 3-րդ րոպեին Սոն կրճատեց հաշվի տարբերությունը։