«Ինչպես են «օլիգարխ» դպրոցները վերացնում մրցակցությունը». ԿԳ նախարարն ուղիղ եթերում Չեխովի անվան դպրոցի վերաբերյալ բացահայտումներ է անում
Հայաստանի կրթության և գիտության նախարարին արտոնագրման վարչությունից զեկուցել են, որ Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցը չի ունեցել տարրական հանրակրթական ծրագրի լիցենզիա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Հիմնական դպրոցի՝ 5-9 դասարանները ներառյալ, լիցեզիան նախատեսված է 710 աշակերտի համար, բայց ստուգումների արդյունքում պարզվել է, որ դպրոցն ունի ավելի քան 900 աշակերտ, էլ չասեմ՝ տարրականը: Ու այսպիսի իրավիճակ է ստեղծվել, որ լիցենզավորման վարչությունը մերժել է նրա լիցենզիան, ու դպրոցը կամ պետք է շտկի դա կամ խնդիրներ է ունենալու»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ երկար տարիներ շարունակ եղել են դպրոցներ, որոնք ունեցել են դաշտում արտոնություններ: «Մարդիկ կարողացել են որոշ դեպքերում նաև առանց արտոնագրի գործել դաշտում, և երբ համապատասխան կառույցները ցանկացել են ստուգումներ իրականացնել կամ հասկանալ՝ ինչպես են աշխատում, միանգամից զանգ է եղել համապատասխան գրասենյակներ, ասել են՝ այդ դպրոցների հետ գործ չունեք: Իշխանափոխությունից հետո համապատասխան վարչություններն, ստանալով մեր աջակցությունն, այդ հին բոլոր գործերը վերանայել են»,- նշում է նախարարը՝ հավելելով.- Այլևս որևէ մեկի կապերն այս դաշտում չեն աշխատելու, այս դաշտում աշխատելու է բացառապես օրենքը, և որեւէ մեկը չի կարող իրեն դրանից վեր դասել»: Աղբյուրը` Արայիկ Հարությունյան («Ֆեյսբուք») |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06