Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 2 մարզուհի

314
Երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ., 23:20
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 2 մարզուհի

Հունիսի 4-ից 13-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի «Asics Arena» մարզապալատում կայանալիք կանանց բռնցքամարտի 2018 թվականի Եվրոպայի առաջնությանը կներկայացնի երկու մարզուհի։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խաչիկ Խաչատրյանի ղեկավարությամբ մրցատեղի են մեկնել 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը և 64 կգ քաշային Անի Հովսեփյանը։
Նշենք, որ հունիսի 5-ին տեղի կունենա կշռման արարողությունը և վիճակահանությունը: Նշենք, որ 5 քաշային կարգերում ( 51 կգ, 57 կգ, 60 կգ, 69 կգ, 75կգ) 1-10 –րդ տեղերը գրավող մարզուհիներն իրավունք կստանան մասնակցել 2019 թվականի հունիսի 21-ճց 30-ը Մինսկում կայանալիք Եվրոպայի մարզական 2-րդ խաղերին։