Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ից հեռանալու պատճառների մասին (տեսանյութ)

245
Երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ., 12:00
Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ից հեռանալու պատճառների մասին (տեսանյութ)

«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին՝ նշելով նրան վաճառելու պատճառները։

«Բարդ չէ, այլ անհնար է թիմում պահել ֆուտբոլիստին, ով մեկնարկային կազմում չի խաղում։ Դա կախված է ֆուտբոլիստի բնավորությունից։ Այն, թե ինչպես էր Մխիթարյանը հարմարվում իրավիճակին, տարբերվում էր մյուս ֆուտբոլիստներից։ Նա գիտակցում էր, որ պատրաստ չէ այս իրականությանը՝ ֆիզիկապես, հոգեպես, մրցակցության տեսանկյունից։ Բացի այդ նրա մարմինը պատրաստ չէր հարմարվելու ինտենսիվությանը՝ հանգստի և վերականգնվելու համար քիչ ժամանակով հաճախ հանդիպումներ անցկացնելուն։ Դա բարդ է»,- նշել է Մոուրինյոն՝ BBC-ին տված հարցազրույցում։