Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Արսեն Քարամյանը հայտարարել է պաշտոնը լքելու մասին

347
Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 18:40
Արսեն Քարամյանը հայտարարել է պաշտոնը լքելու մասին

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Քարամյանը հայտարարել է պաշտոնը լքելու մասին։

«Հարգելի գործընկերներ, բարեկամներ,
Առաջիկայում իմ դիմումի համաձայն կազատվեմ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի (պաշտոնակատարի) պաշտոնից, որին նշանակվել էի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2009 թվականի մայիսի 4-ին: Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, բոլոր այն մարդկանց, ում աջակցությամբ հնարավոր եղավ որոշակիորեն բարեփոխել պետական երիտասարդական քաղաքականության ոլորտը: Հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, որոնց հույսերն ու ակնկալիքները չեմ կարողացել արդարացնել: Արել եմ ուժերիս առավելագույնի չափով։ Միևնույն ժամանակ շարունակելու եմ ակտիվ հասարակական գործունեություն ծավալել՝ որպես ԵՊՀ Շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպության նախագահ: Մենք բարձր պատասխանատվությամբ շարունակելու ու ավարտին ենք հասցնելու երիտասարդ ընտանիքներին ուղղված սոցիալական բնակարանաշինական մեր բոլոր ծրագրերը՝ ճիշտ նույն պատասխանատվությամբ ու ճշգրտությամբ:
Խաղաղություն ու զարգացում մեր երկրին ու ժողովրդին: Շնորհակալ եմ»,- նշված է պաշտոնյայի հայտարարության մեջ։