Հայտնի է Հայաստանի ակումբային առաջնության կիսաեզրափակչի հաղթողը
![]() Հայաստանի շախմատի ակադեմիայում ամփոփվեցին Հայաստանի ակումբայի առաջնության կիսաեզրափակչի արդյունքները: Մրցաշարի հաղթող դարձավ «Էջմիածին» ակումբը, որն իր ակտիվում գրանցեց 12 թիմային միավոր: Թիմի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Վահե Բաղդասարյանը, Դավիթ Պետրոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Գրիգոր Դիլանյանը, ինչպես նաև Արթուր Ղարագյոզյանը, Արամ Սահակյանը և Գնել Մելիքյանը: Թիմի կազմում անհրաժեշտ է ընդգծել Արմավիր մարզի չեմպիոն Գրիգոր Դիլանյանի ելույթը, ով 7 հնարավորից վաստակեց նույնքան միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Լենտեքս Գյումրի» ակումբը, իսկ Հայաստանի շախմատի ակադեմիայի առաջին թիմը եզրափակեց լավագույն եռյակը: Հենց այս երեք թիմերն էլ վաստակեցին եզրափակչի ուղեգրեր: Մրցաշարի հաղթողներին պարգևատրեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Ընդհանուր առմամբ մրցաշարում գերիշխում էին մարզերը ներկայացնող ակումբները: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
