Սյունիքի մարզպետը պարգևատրել է «Գանձասար-Կապան»-ին
471
Երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ., 13:20
![]() «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի անդամները պարգևատրվել են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից։ Գավաթի խաղարկությունում ակնառու մարզական հաջողության, Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի գործում ներդրած ավանդի համար Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով է պարգևատրել «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանին, ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանին, դարպասապահ Գևորգ Կասպարովին և նվերներ հանձնել մի շարք մարզիչների ու ֆուտբոլիստների: «Շատ շոյված եմ Սյունիքի մարզպետ, պարոն Վահե Հակոբյանի կողմից նման պարգևի արժանանալու համար»,- իր ինստագրամյան էջում գրել է Գևորգ Կասպարովը։ |

«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
11113:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
556Երեկ, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
24515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
21014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
20414.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20512.11.2026, 23:24
