Կաշառակերության գործով մեղադրանք է առաջադրվել Չինաստանում ՀՀ նախկին դեսպանին
ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Ազատ Մարտիրոսյանին՝ Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր Rolls-Royce Energy Systems Inc. էներգետիկ սեկտորների ձեռնարկությունում կաշառակերության գործով, հաղորդում է Bloomberg գործակալությունը: 62-ամյա Ազատ Մարտիրոսյանից բացի, մեղադրանք է առաջադրվել նաև Ռուսաստանի քաղաքացի Վիտալի Լեշկովին: Մեղադրանքը ներկայացվել է Օհայո նահանգի դաշնային դատարան, նրանք մեղադրվում են փողերի լվացման և կաշառակերության համար: «Մեր դատախազների և գործակալների ջանքերի շնորհիվ մեղադրյալները կկանգնեն դատարանի առջև»,- ասել է ԱՄՆ արդարադատության նախարարության՝ քրեական բաժնի պետի պաշտոնակատար Ջոն Քրոնանը: Մեղադրական եզրակացությունում նշվում է, որ 145 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել Ղազախստանից Չինաստան գազամուղի համար: Rolls-Royce-ը համաձայնել է վճարել 800 միլիոն դոլար ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Բրազիլիայում էներգետիկ սեկտորների թույլատրման համար: Դատախազի խոսքով՝ գործարքն իրականացվել է 1999-2013թթ. Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Ամերիկայում: Մարտիրոսյանն ու Լեշկովն աշխատել են նավթագազային ծրագրերի հարցով խորհրդական Հունաստանի 70-ամյա քաղաքացի Պետրոս Կոնտոգուրիսի հետ, ով ևս մեղադրվել է փողերի լվացման և կաշառակերության համար: Դատախազի խոսքով՝ Rolls-Royce-ը ներդրումներ է արել՝ իմանալով, որ այդ միջոցները փոխանցվում են KazMunayGas National Co ընկերության ղազախստանցի բարձրաստիճան պաշտոնյային: Ամերիկյան գործակալությունը նշում է, որ Մարտիրոսյանի իրավաբանը հրաժարվել է մեկնաբանությունից, իսկ Լեշկովի իրավաբանը պատասխանել է ուշացումով: |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36