ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
![]() ԱՄՆ-ն երեկ ընդլայնել է իրանական և թուրքական մի շարք ավիաընկերությունների դեմ պատժամիջոցները, հաղորդում է Arabnews-ը: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ սահմանափակող միջոցների ցուցակում հայտնված ընկերությունները կապ ունեն Mahan Air և Meraj Air ավիաընկերությունների հետ: Գերատեսչությունը հայտնել է, որ պատժամիջոցներ են սահմանվել այդ ընկերությունների ինքնաթիռների, ինչպես նաև Caspian Airlines-ի և Pouya Air-ի ինքնաթիռների դեմ: ԱՄՆ-ում հայտարարել են, որ այդ ավիաընկերությունները զենք, գրոհայիններ և գումարներ են փոխանցել Սիրիայում և Լիբանանում իրենց դաշնակիցների համար: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի սկզբին հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրից Վաշինգթոնի դուրսբերման մասին՝ հույսով խոչընդոտել Իրանի կողմից միջուկային զենքի մշակմանը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
