Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ում փակվել է Ադրբեջանի շահերի լոբբինգ իրականացնող ընկերությունը

328
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 17:45
ԱՄՆ-ում փակվել է Ադրբեջանի շահերի լոբբինգ իրականացնող ընկերությունը

Podesta Group լոբբինգային ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը՝ կապված ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության հետ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Մյուլերն այդ ընկերությունից պահանջել է ներկայացնել արտասահմանյան պետությունների հետ աշխատանքի փաստաթղթերը, բացի այդ, հարցաքննվել են ընկերության աշխատակիցները:

Podesta Group-ը ներկայացրել է այդ փաստաթղթերն ու հայտարարել Իրաքից, Մոլդովայից, Ադրբեջանից և Սաուդյան Արաբիայից հաճախորդների հետ աշխատանքի դադարեցման մասին: Ընդ որում, հաղորդվում է, որ ընկերությունն ԱՄՆ-ում զբաղվում էր Ադրբեջանի շահերի ակտիվ լոբբինգով: Հայտնի է դարձել նաև, որ ընկերությունը դրա դիմաց մեծ գումարներ է ստացել: