ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը 140 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը
![]() ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ նոր կառավարությանը 140 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը: Այս մասին իր ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի նամակում, որն իր կայքում հրապարակել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Մենք պատրաստ ենք քննարկել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր» (ստեղծված 2004թ. աշխարհի աղքատ երկրների տնտեսությունների զարգացման համար Պետդեպարտամենտի ծրագրի շրջանակներում) կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հարցը: Սակայն Հայաստանը ծրագրին մասնակցելու համար պետք է երկրում տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին տեղեկացնի»,- իր նամակում նշել է Փոմփեոն: Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Հայ դատի հանձնախումբը դիմել էր ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու խնդրանքով: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
