Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Արսենալ»-ը ներկայացրել է նոր մրցաշրջանի մարզաշապիկը

621
Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ., 17:15
«Արսենալ»-ը ներկայացրել է նոր մրցաշրջանի մարզաշապիկը

Լոնդոնի «Արսենալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ներկայացրել է 2018/19թթ. մրցաշրջանի նոր մարզաշապիկը: Տնային մարզաշապիկը ներկայացված է ավանդական՝ կարմիր-սպիտակ գույներով։

Ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ մի քանի ֆուտբոլիստներ փոխել են խաղային համարները՝ Պետեր Չեխը (33-ի փոխարեն՝ 1), Գրանիտ Ջական (29-ի փոխարեն՝ 34), Էկտոր Բելերինը (24-ի փոխարեն՝ 2) և Մոհամեդ Էլնենին (35-ի փոխարեն՝ 4)։