«Ո՞վ եք դուք, որ Իրանի և աշխարհի փոխարեն որոշում կայացնեք». Ռոհանին պատասխանել է ԱՄՆ-ին
![]() Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի այն հայտարարությանը, որ Իրանին առավել կոշտ տնտեսական պատժամիջոներ են սպասվում: Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունում այն, որ ԱՄՆ-ն ողջ աշխարհի փոխարեն որոշումներ է կայացնում: «Աշխարհն այսօր չի ընդունում, որ Միացյալ Նահանգները որոշում են ողջ աշխարհի համար: Բոլոր երկրներն իրենց անկախությունն ունեն: Ո՞վ եք դուք, որ Իրանի և ողջ աշխարհի փոխարեն որոշում կայացնեք»,- ասել է Ռոհանին՝ տեղական ԶԼՄ-ների հետ զրույցում: Իրանի նախագահը նաև ԱՄՆ նախագահի վարչակազմը նմանեցրել է Բուշ-կրտսերի վարչակազմին, որը նույն հայտարարություններն է անում, ինչ 2003-ին: Ռոհանիի խոսքով՝ այդ ժամանակներն անցել են, և Իրանի ժողովուրդն այդ հայտարարություններին այլևս ուշադրություն չի դարձնում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն դուրս է եկել միջուկային գործարքից և վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
