«Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար, և ուրեմն՝ սսկվեք». Իսրայելի վարչապետի որդի
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յահիր Նեթանյահուն, թուրք-իսրայելական հարաբերությունների լարված ֆոնին Facebook-ի իր էջում Թուրքիայի վերաբերյալ գրառում է կատարել, որը մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային մամուլում, հաղորդում է Ermenihaber-ը: «Թո՛ւրքիա, դու պատասխանատվություն ես կրում Կիպրոսում իրականացրած անհավանական վայրագությունների և այնտեղի մարդկանց տառապանքների համար։ Դու նաև պատասխանատվություն ես կրում հույն, հայ և քուրդ ժողովուրդներին ցեղասպանության ենթարկելու համար։ Թուրքերին պիտի նաև հիշեցնեմ, որ նրանք Միջին Ասիայից եկած ժողովուրդ են, որոնք ապօրինաբար զավթել են Փոքր Ասիան և Կոստանդնուպոլիսը, որոնք քրիստոնեական էին, մինչև թուրքերի գալը։ Եվ ուրեմն՝ սսկվեք»,- գրել է Իսրայելի վարչապետի որդին։ Մի քանի օր առաջ նա Instagram-ի իր էջում հայհոյել էր Թուրքիային։ Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները լարվել էին վերջին օրերին Գազայի հատվածի սահմանին պաղեստինցիների և Իսրայելի բանակի միջև բախումների ֆոնին: Թուրքիան հետ էր կանչել Իսրայելից իր դեսպանին, արտաքսել հյուպատոսին, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իսրայելի գործողությունները ցեղասպանություն էր անվանել: Երեկ էլ Իսրայելի Քնեսեթի պատգամավորները հանդես էին եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: |
«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո
3312:24Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3912:00«Որևէ փաստ ունե՞ք, որ տավուշյան շարժումն ուղղորդում է Ռուսաստանը». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
5811:36ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:18ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը
14311:00«Ինչո՞ւ Նիկոլը (դեռ) դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»․ Աշոտյան
7010:48