«Յուվենթուս»-ը փոխարինող է գտել Բուֆոնին
415
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 17:25
![]() Թուրինի «Յուվենթուս»-ը բանակցություններ է վարում «Ջենոա»-ի հետ՝ դարպասապահ Մաթիա Պերինի տրանսֆերի շուրջ։ Իտալական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ակումբը համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ։ Պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով՝ տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձով։ Նշվում է, որ ակումբը դեռևս համաձայնության չի եկել «Ջենոա»-ի հետ՝ տրանսֆերի շուրջ։ Թուրինյան ակումբը 12 մլն է առաջարկում, սակայն ջենովացիները 20 մլն են պահանջում։ Նշենք, որ 25-ամյա դարպասապահն այս մրցաշրջանում 37 հանդիպում է անցկացրել՝ բաց թողնելով 41 գնդակ։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
