ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննադատել են Ղրիմի կամրջի բացումը
![]() ԱՄՆ Պետդեպարտամենտը քննադատել է Կերչի նեղուցի միջով կամրջի կառուցումը, որը բացվեց երեկ և որին մասնակցեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նոյերթն ընդգծել է, որ այդ կամուրջը կառուցվել է առանց Ուկրաինայի թույլատվության: «Ղրիմի կամրջի կառուցումը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը շարունակում է խախտել միջազգային իրավունքը»,- ասել է Նոյերթը: ԱՄՆ Պետդեպարտամենտը հիշեցրել է նաև, որ այդ կամրջի կառուցմանը մասնակցող իրավաբանական և քաղաքացիական անձանց նկատմամբ պատժամիջոցներ են գործում: Եվրոմիությունը ևս քննադատել է կամրջի կառուցումը՝ հայտարարելով, որ դրանով խախտվում է Ուկրաինայի ինքնիշխանությունը: ԵՄ հայտարարության համաձայն՝ կամրջի կառուցումն ուղղված է թերակղզում Ռուսաստանի հետագա ստիպողաբար ինտեգրմանն ու Ուկրաինայի մեկուսացմանը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
