Արյունալի բախումներ, տասնյակ զոհեր, Թուրքիան հետ է կանչել իր դեսպաններին. Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման հետևանքները
![]() Երեկ Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումից հետո Գազայի հատվածի սահմանին Իսրայելի բանակի հետ բախումների հետևանքով մոտ 58 պաղեստինցի է զոհվել, հաղորդում է BBC-ն: Պաղեստինցի բժիշկների խոսքով՝ մոտ 2700 մարդ է դիմել բուժօգնության համար: Իսրայելցիների շրջանում զոհեր և վիրավորներ չկան: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զինվորականների գործողություններն ինքնապաշտպանություն է համարել: Ինչպե՞ս են արձագանքել աշխարհում. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Քուվեյթի կողմից առաջարկված բանաձևի նախագիծը, որը դատապարտում է իսրայելցի զինվորականների գործողություններն ու կոչ անում բախումների անկախ հետաքննություն վարել: Համաշխարհային առաջնորդները հակամարտող կողմերին զսպվածության կոչ են արել: Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը դատապարտել է զանգվածային սպանություններն ու եռօրյա սուգ հայտարարել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է ցուցարարների դեմ ուժի կիրառումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաղեստինցիների սպանությունը հավասարեցրել է ցեղասպանությանն ու հետ կանչել Վաշինգթոնից և Թել Ավիվից իր դեսպաններին, ինչպես նաև Իսրայելն ահաբեկչական պետություն անվանել: Եվրոմիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրոմիությունն ակնկալում է, որ բոլոր կողմերը զսպվածություն կցուցաբերեն և կխուսափեն մարդկային զոհերից: Գերմանիայում հայտարարել են, որ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի: ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցով հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը քննադատել է Գազայի սահմանին տեղի ունեցող գործողությունները՝ դրանք Իսրայելի կողմից տասնյակ մարդկանց շոկային սպանություն անվանելով: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հիշեցրել է Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացման հարցով Ռուսաստանի բացասական գնահատականի մասին: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30










